Այսօր՝ մարտի 10-ին, քարոզարշավի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Սպիտակ քաղաքի բնակիչների հետ։ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը տեղից հայտնեց, որ բավականին հոծ բազմություն էր հավաքվել Սուրեն Ավետիսյանի անվան հրապարակում: Քիչ չէին նաև նամակ հանձնողներն ու խնդրանքներով դիմող քաղաքացիները.

 

«Մեզ համակարգ է պետք, հենց ընտրությունները գալիս են՝ քաղաքապետ, գյուղապետ խառնվում են իրար, բայց դա իրենք անում են իրենց պաշտոնը պահելու համար։ Դա ձեզ պետք չէ, ձեզ պետք է, որ համակարգ փոխվի»,-ասաց Գագիկ Ծառուկյանը՝ շեշտելով, որ ամեն ինչ ժողովրդի ձեռքում է և առաջարկեց. «Ով ինչ ասի, ասեք՝ հա, բայց մտեք խցիկ՝ ձեր ցանկությամբ քվեարկեք»։