Գենետիկ, բժիշկ և Վաշինգտոնում նախկին դիվանագետ, պրոֆեսոր Խրիստո Մերմերսկին մասնագիտանում է Անգլիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում:
Տասնյակ գրքերի հեղինակ է:
Դասավանդել է 200 համալսարաններում 63 երկրում:
– Ծերությունը բնական վիճակ չէ: Շատերի կարծիքվ՝ դա հիվանդություն է: Մենք ինքներս ենք այն առաջ բերում՝ մեր մարմինը գերի վերցնելով: Բավարար է սնվելու պարզ կանոններ պահպանել: Բազային սննդակարգ՝ ոչ մի ավելորդ բան և քիչ-քիչ: Մարդկանց 70%-ն աշխարհում մահանում է սնվելու նկատմամբ հանցավոր վերաբերմունքի պատճառով: Հոդատապը, շաքարային դիաբետը, խոցային հիվանդությունը, ինֆարկտը, կաթվածը, քաղցկեղի, աթերոսկլերոզի տարբեր տեսակները քաղաքակրթության պատուհաս են:
Այսպիսով՝ ես ծերացման դեմ և հակաքաղցկեղային օգտակար սննդի հանրագիտարաններում 11 խումբ եմ առանձնացրել: Հիմնականները բանջարեղենը, մրգերը, խաղողը, յոգուրտը, գինին են:
– Գինի՞ն:
– Այո, գինին, յոգուրտը միայն դրա թշնամին են, բայց պետք չէ չարաշահել: Ֆրանսիայում ավանդաբար մսի վրա կարմիր գինի են լցնում: Դա ճիշտ է:
– Նախկինում օգտագործել են իսկական յոգուրտ՝ բուլղարական: Նոր յոգուրտները պատրաստված են ֆրանսիական, գերմանական, դանիական, իտալական բաղադրատոմսով՝ խմորիչով և կաթով: Բուլղարական բուժիչ բակտերիան օգտագործում են յոգուրտի արտադրության համար Ճապոնիայում, Չինաստանում, Կորեայում: Կզարմանաք, երբ իմանաք, որ 25 մլն մարդ օրը սկսում է բուլղարական բուժիչ բակտերիաներով նախաճաշով: Այդպիսի յոգուրտն իսկապես գեղեցկության պահապան է: Առավել հեշտ յուրացվող սնունդ: Այն կանխում է ստամոքսի և հաստ աղիքի քաղցկեղը: Օրական 1 ամանը պաշտպանում է օսթեոպորոզից: Մաքրելու և նիհարելու ամենապարզ և քաղցր միջոցը:
– Այո, բայց այն հասանելի է յուրաքանչյուրին: Յոգուրտ պատրաստեք՝ բուլղարական ցուպիկ ավելացնելով, խառնուրդին 1 ճ/գ մեղր, 1 ճ/գ 100%-անոց խնձորի պեկտին, 1 թ/գ դարչին և 40 կաթիլ ականամոմի թուրմ (30%) ավելացրեք:
Կարող եք այն ուտել միանգամից կամ 2-ական ճ. գ. ամեն 2 ժամը մեկ: Օգտակար է հապալաս ավելացնել՝ 1 բուռ, և 1 բուռ մանրացված հունական ընկույզ: Կապույտ հապալասն անվանում են տիեզերագնացների սնունդ: Եթե շատ քաղցած ես, բանան ավելացրու՝ բարակ իրանի, փայլուն մաշկի և հրաշալի առողջության համար:
– Գազարով և սխտորով աղցանը գեղեցկության վիտամինների ուղղակի փոխարինիչ է: Ականամոմը ոչնչացնում է գրիպի վիրուսները, եթե դրանով ամեն օր ողողել լեզուն, լնդերը, քիմքը, նաև օգնում է պայքարել գաստրիտի, կոլիտի դեմ՝ եթե 20-30 կաթիլ լուծել 50 մլ ջրում և խմել օրը 2 անգամ: Դա քաղցկեղի կանախարգելում է: Հակավիրուսային հատկություններ ունեն նաև ծառերը՝ ընկուզենին, հացենին, հաճարենին, կաղնին ոչնչացնում են բակտերիաները:
– Երբ մթերքներ եք գնում, կարդացեք պիտակները, նույնիսկ ամենափոքր նշանները: Նատրիումի նիտրատի և նատրիումի նիտրիտի սինթետիկ հավելումները երիտասարդության և առողջության ամենամեծ դահիճներից են: Ամենավտանգավոր կոնսերվանտներից են նաև շշալցված հիդրոքսիտոլուոլը և բուտիլհիդրոքսիանիզոլը:
Դրանք օգտագործվում են պատրաստվող տորթերի, մաստակի, կոնֆետների, մակարոնի մեջ՝ թարմությունը և պիտանելիության ժամկետը պահպանելու համար: Սրանք մթերքներ են, որոնք երեխաների մեծ մասը սիրում է: Դրանք առաջացնում են քաղցկեղ և ալերգիա: Նույն կերպ շաքարավազը: Այն հանգեցնում է միզապարկի քաղցկեղի, ռաֆինացված շաքարավազն ավելի վտանգավոր է: Ավելի լավ է՝ սուրճը դառը խմել:
– Աշխարհում ավելի քան 200 քիմիական նյութեր կան, որոնք հաճելի հոտ ունեն: Հենց դրանք են երեխաներին խթանում գեղեցիկ մթերքներ օգտագործել, բայց խտացված ձևով կարող են հագեցնել ցնցումների և մահվան, իսկ բժիշկները հետո զարմանում են, թե երեխան ինչու մահացավ: Բայց ոչ ոք չի հիշում: Մանկական սննդում հաճախ օգտագործում են մոդիֆիկացված օսլա: Դրա քիմիական բաղադրությունը ևս վնասակար է երեխաների համար: Ոչ պակաս վտանգավոր են փաթեթներով բնական հյութերը: Դրանք պարունակում են այլ վնասակար հավելումներ՝ բուսական յուղ: Այսպես պտղամսով հյութ պատրաստեք:
– Անցած դարի առաջին 10 տարին մարդիկ 5 անգամ պակաս շաքարավազ են կերել, քան հիմա: Այն անվանում են սպիտակ անեծք: Շաքարավազը հիվանդ սիրտ է, թոքեր, երիկամներ, ստամոքս:
– Քչերը գիտեն, որ արյան բարձր ճնշման հիմնական պատճառն աղի շատ օգտագործումն է: Հատկապես վտանգավոր է դատարկ ստամոքսին չիփս կամ աղի չորահաց ուտելը: Դա ուղղակի ինքնասպանություն է: Վտանգավոր նախաճաշի դասական օրինակ են օղաբլիթները և տապակած, աղի և քաղցր մթերքները: Նույնը վերաբերում է միկրոալիքային վառարանում պատրաստված պոպկորնին: Մռացեք գազավորված լիմոնադների մասին:
– Ամեն օր խնձոր կերեք: Խմեք սառեցված ջուր, բուժիչ խոտաբույսերով թեյ: Ակտիվորեն աշխատեք: Ամեն օր լոգանք ընդունեք: Զով սենյակում քնեք: Հանսգտյան օրերին ոտքով կամ հեծանվով 10-15 կմ անցեք: Ձեզ շրջապատեք ընկերներով, երեկույթներվ, ծիծաղեք, սեքսից մի հրաժարվեք: Մի մտածք, և մի ասեք, որ ծեր եք:
Գոյություն ունի օրգանիզմը մաքրելու շատ հետաքրքիր չինական միջոց, որը կրկնվում է օրը մեկ անգամ քաղցած վիճակում: Բերանը վերցրեք 1 ճ. գ. արևածաղկի ձեթ, այն պահեք բերանի դիմացի մասում և սկսեք սառույցի կտորի պես ծծել: Բայց ոչ մի կաթիլ կուլ չտաք: Ծծեք դանդաղ 10-15 րոպեում: Ձեթը վերջում կսպիտակի, պետք է այն թքել, քանի որ թունավոր է: Գործընթացն ավարտվում է, եթե ձեթը կաթի պես սպիտակում է: Պրոցեդուրայից հետո բերանը լավ ողողեք տաք ջրով:
– Սունդը պետք է մեր դեղամիջոցը լինի, այն բուժում է հիվանդությունների 66%-ը: Արագ բուտերբրդները հանցագործություն են մարմնի նկատմամբ:
Կանայք կարող են գեղեցիկ մազերի, եղունգների, մաշկի համար միջոց պատրաստել՝ համահավասար չափով խառնեք մեղր, հունական ընկույզ, ծիրանի չիր, չամիչ, կիտրոն: Խառնուրդը դրեք ապակե տարայի մեջ և ընդունեք օրը 3 անգամ 1-ական թ. գ.: