Ռեժիսոր Դեւիդ Բորենշտեյնի Dream Empire («Երազանքի կայսրությունկը», 2016) դանիական ֆիլմն ստացել է «Ոսկե Ալեքսանդր» գլխավոր մրցանակը եւ այն ուղեկցող 5 հազար եվրո դրամական պարգեւը Սալոնիկի Վավերագրական կինոյի 19-րդ միջազգային փառատոնում: Այս մասին հայտարարվել է մարտի 12-ի երեկոյան կինոֆորումի պարգեւների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ, կինոհամաժողով, որը տեղի է ունեցել Հունաստանի հյուսիսային մայրաքաղաքում:
Այս տարի Սալոնիկի վավերագրական ֆիլմերի փառատոնում առաջին անգամ սահմանվել է 12 կինոնկարների պաշտոնական մրցութային ծրագիր, որտեղ հաղթանակի համար որոշվել է պարգեւատրել « Ոսկե Ալեքսանդր» արձանիկով: Ավելի վաղ այս մրցանակը հանձնում էին սոսկ Սալոնիկի գեղարվեստական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, որն ավանդաբար անցկացվում է աշնանը:
Dream Empire կինոնկարում պատմվում է 24-ամյա չինուհու մասին, որը գյուղատնտեսական շրջանից եկել է քաղաք՝ իրագործելու իր երազանքը:
Միջազգային մրցութային ծրագրում կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը եւ 2 հազար եվրո դրամական պարգեւը, որը հատկացրել է Հունաստանի ռադիոն եւ հեռուստատեսությունը (ԷՌՏ), բաժին են հասել ռեժիսոր Ռահուլ Ջայնի 50 րոպեից ավելի տեւողությամբ «Մեքենաներ» (Machines, 2016) ժապավենին: Հնդկաստանի, Գերմանիայի եւ Ֆինլանդիայի համատեղ արտադրության կինոժապավենը վերլուծում է աշխատնաքի ծանր պայմանները Հնդկաստանի վիթխարի տեքստիլ ֆաբրիկայում:
Սալոնիկի՝ վավերագրական կինոյի միջազգային կինոփառատոնում, որը տեղի է ունեցել մարտի 3-ից մինչեւ 12-ը, ցուցադրվել է 213 ֆիլմ տասնյակ երկրներից: Ցուցադրություններն ընթացել են «Միջազգային մրցույթ», «Հունական համայնապատկեր», «Մարդու իրավունքներ», «Բնակության միջավայր», «Հիշողություններ - պատմություն», «Գեղադիտակ», «Ամեն ինչ կինոյի մասին (անձեր, ուղղություններ եւ անմոռանալի պահեր)», «Երաժշտություն», «Ազգային փոքրամասնություններ», «Վավերագրական ֆիլմեր երեխաների եւ դեռահասների համար» ու այլ թեմատիկ խորագրերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: