Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ նաիրիտցիների հայցի քննությունն՝ ընդդեմ «Նաիրիտ 2»-ի:
Նաիրիտի համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ իրենք հասնելու են իրենց նպատակին, իրենց ստորացրել են ու ստիպել ստորագրել այդ պայմանագիրը: «Մեր պահանջն է այդ պայմանագրի մասնակի անվավեր ճանաչելը: Մենք ստորագրել ենք, որովհետև կարիքից դրդված էինք, այլ տարբերակ չկար:
Մեզ ասացին. «Կստորագրեք՝ կստանաք մայր գումարը, չեք ստորագրի՝ գնացեք ընկեք դատարանների դռները»: Մենք դա ասացինք ժողովրդին, ինչի արդյունքում եղան դժգոհություններ: 2015 թվականի հուլիսի 9-ին Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ հուլիսի 15-ին աշխատավարձերը կստանանք: Բայց եկավ ամսի 15-ը, ոչինչ չկար, պայմանագիր բերեցին, այն էլ կրկին ցույցերի ճնշման տակ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ ԼՈւՐԵՐ.com-ի տեսանյութում.