Տիգրան Սարգսյանի՝ վարչապետ նշանակվելու հաջորդ օրն իսկ սկսվեցին այն խոսակցությունները, որ Տիգրան Սարգսյանը երկար չի մնալու իր պաշտոնում, որ նրա վարչապետության շրջանը երկար չի տևի, որ Տիգրան Սարգսյանը չի կարող լավ ղեկավարել գործադիր դաշտը։ Ճիշտ է' Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում սկսվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամը, բայց նա կարողացավ որոշակի մեխանիզմներ կիրառելով զսպել Հայաստանի տնտեսության շեշտակի անկումը։ Ու եթե համշխարահային նշանակության բանկեր այդ շրջանում չկարողացան դիմակայել ճգնաժամի հզոր ալիքին, ապա մեր երկրում բանկային համակարգը ցնցում չապրեց։ Բայց այս անգամ մենք անդրադառնում ենք ոչ թե վարչապետ Տիգրան Սարգսյանի իրականացրած տնտեսական գործունեությանը, այլ՝ քաղաքական։ Հարկ է առանաձնացնել շրջանակներ, որոնց ձեռնտու չի Տիգրան Սարգսյանի գործունեությունը։
Առաջին խումբը օլիգարխիան է, որոնք Տիգրան Սարգսյանի մեջ տեսնում են թշնամու։ Չէ որ Տիգրան Սարգսյանը նրանց կարողացավ բերել հարկային դաշտ և տարիներ շարունակ ստվերային գործունեություն ծավալած օլիգարխները սկսեցին հարկեր վճարել։
Երկրորդ շրջանակը կաշառքով փող աշխատող մասսան է։ Նրանք մինչ Տիգրան Սարգսյանի վարչապետությունը կարողանում էին դյուրին ճանապարհով՝ կոռուպցիայով գումար վաստակել։
Իսկ երրորդ խումբը այն հասրակությունն է, որոնք քաղաքական տարբեր նպատակներ ունեն։ Նրանք տեսնում են, որ Սերժ Սարգսյանի մոտ վարչապետն ունի բարձր հեղինակություն։
Մի բան պարզ է ու հստակ, որ այն ինչ իրականացնում է Տիգրան Սարգսյանը՝ անում է Սերժ Սարգսյանի ծրագրի շրջանակներում։ Եվ Տիգրան Սարգսյանը, այսպես ասած, պահում է նախագահի թիկունքը։ Այն որ վարչապետը նախագահի մոտ ունի մեծ վստահություն ու բարձր հեղինակություն' փաստ է։ Ու այսօր խոսել նոր վարչապետի մասին, հավանաբար միամտություն է' հաշվի առնելով 2 խոշոր փաստ: Նախ այն, որ նախքան նախագահական ընտրությունները, ակտիվ շրջանառվում էին այն լուրերը, որ ԲՀԿ–ն կաջակցի Սերժ Սարգսյանին, եթե վարչապետի աթոռը լինի ԲՀԿ–ինը։ Ու նույնիսկ այն պարագայում, երբ խոշոր կուսակցության աջակցությունից հրաժարվեց նախագահը, այսօր արդեն տեղին չէ նրա պաշտոնանկության մասին լուրերը։
Բացի այդ, սովորաբար պաշոտանփոխություն է լինում խորհրադարանական ընտրություններից հետո, երբ խորհրդարանի ձևավորումից հետո ձևավորվում է նաև նոր կառավարություն։ Բայց վարչապետի փոփոխություն, ինչպես պարզ երևում է՝ չեղավ։
Այսպիսով, ո՞վ է հաջորդ վարչապետը։ Հարց, որի պատասխանը փորձում են տալ բոլորը՝ առանց տրամաբանության, երբեմն էլ սեփական ցանկության հիման վրա։ Շատ է խոսվում, որ Տիգրան Սարգսյանն արևմտամետ է և Ռուսաստանի կողմից այնքան էլ ընկալելի չէ։ Այո, փաստ է, որ Տիգրան Սարգսյանը արևմտյան կառույցների կողմից մեծ հեղինակություն է վայելում, բայց դա չի նշանակում, որ ռուսաստանյան իշխանությունների կողմից նա ընդունված չէ։ Հայաստանի հետ և՛ Ռուսաստանը և՛արևմուտքը շփվում է առաջին դեմքերի մակարդակով։ Փաստ է, որ վարչապետ նշանակվում է այն մարդը, ով մեծ հեղինակություն ունի նախագահի մոտ։ Ու այն խոսակցությունները, որ Ռուսաստանը կամ Արևմուտքն է որոշում Հայաստանի պաշտոնյաներին՝ ճիշտ չէ։ Հայաստանում կադրերին որոշում է նախագահը, քանի որ Հայաստանը ազատ, անկախ և ժողովրդավար պետություն է։
Ով է լինելու հաջորդ վարչապետը
14:14 - 28.Փետրվար.2013
Աղբյուր՝
http://www.slaq.am/arm/news/120058/
Առաջարկում ենք նաև
18/02/21 19:59
Հույսի վաճառականից մինչև հույսի գերեզմանափոր. Հայաստանի զրոյական կետը. ո՞վ է լինելու հաջորդ վարչապետը. Արփինե Հովհաննիսյան
06/04/14 15:42
ՀՀ հաջորդ վարչապետը լինելու է էս մարդկանցից մեկը
19/06/24 09:43
«Հրապարակ». Որն է լինելու հաջորդ սահմանազատվող տարածքը
12/06/24 08:40
«Հրապարակ». Ո՞րն է լինելու հաջորդ քայլը
30/05/24 09:45
«Հրապարակ». Ո՞րն է լինելու հաջորդ «սահմանազատվող» տարածքը
05/04/24 08:55
«Ժողովուրդ». ԱԺ հաջորդ քառօրյան թեժ է լինելու
28/07/23 13:40
Ինտեգրվելու հաջորդ քայլը լինելու է հայկականության ամեն տարրի իսպառ ոչնչացումը, լեզուն կլինի միայն ադրբեջաներեն. Դանիելյան
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
21/04/22 14:08
Եթե այսպես մնա, հաջորդ պատերազմն անխուսափելի է լինելու և ձեր երեխաներն են գնալու այդ պատերազմին. Կարին Տոնոյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան