Պարզվում է՝ աշխարհում անձնագրերը լինում ընդամենը 4 գույն՝ կարմիր, կապույտ, կանաչ և սև, որոնք ունեն իրենց նշանակությունը։ Եվ այսպես, ԼՈՒՐԵՐ․com-ը ներկայացնում է, թե ինչից է կախված անձնագրերի տարբեր գույները և որ գույնը որ երկրում է օգտագործվում։ 

Կարմիր

Կարմիր գույնի անձնագրերն ամենատարածվածն են։ Այս գույն օգտագործում են այն երկրները, որոնք ունեն կոմունիստական ապագա կամ ունեցել են այդպիսի այնցյալ։ Սլովենիայի, Չինաստանի, Սերբիայի, Լատվիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի քաղաքացիներն ունեն կարմիր գույնի անձնագիր։ Եվրամիության անդամ երկրների քաղաքացիները ևս ունեն կարմիր անձնագրեր, բայցի Խորվաթիայից։ 

Կապույտ

Անձնագրի կապույտ կազմը խորհրդանշում է նոր աշխարհը։ Կարիբյան 15 երկրներ ունեն կապույտ անձնագրեր։ Հարավամերիկյան երկրներում կապույտ անձնագրերը խորհրդանշում են Մերկոսուրի հետ առևտրային կապը։ Դրանք են Բրազիլիան, Արգենտինան և Պարագվայը։ Վենեսուելան, որը նույնպես մտնում է այդ միության մեջ, իր քաղաքացիներին տրամադրել է կարմիր անձնագրեր։ ԱՄՆ քաղաքացիների անձնագրերը կապույտ են դարձել միայն 1976 թվականից։ 

Կանաչ

Մուսուլմանական երկրների մեծամասնությունում քաղաքացիների անձնագրերը կանաչ են։ Օրինակ՝ Սաուդիան Արաբիան, Պակիստանը։ Կանաչը Մուհամեդ մարգարեի սիրելի գույնն է և խորհրդանշում է կյանք ու բնություն։

 

Սև

Սև անձնագրերը հազվադեպ են հանդիպում։ Այդ գույնի անձնագրեր ունեն աֆրիկյան երկրների քաղաքիները՝ Զամբիա, Գաբոն, Անգոլիա, Չադ, Կոնգո և այլն։ Սև անձնագրեր ունեն նաև նորզելանդացիները, որոնց մոտ սևը համարվում է ազգային գույնը։

Թարգմանությունը՝ ԼՈՒՐԵՐ.com