Բացառիկ ձայն, հրաշալի կատարում... Լևոն Ազիզյանի տաղանդի մասին կարելի է անվերջ խոսել: Նույնիսկ խոսելու կարիք չկա. բավական է լսել նրա կատարումը, որն այնքան նուրբ է, այնքան գեղեցիկ: Լևոն Ազիզյանը պրոֆեսիոնալ երգով սկսել է զբաղվել ամիսներ առաջ: 

 

Սկզբնական շրջանում նրա կատարումները հիմնականում շանսոն ոճում էին, սակայն մի օր, երբ հայ oպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը լսում է Լևոնի կատարումը, հիացած ասում է. «Բոչելիի ձայն ունես... ի՞նչ շանսոն»: Եվ հենց այդ պահից էլ Լևոնը սկսում է մասնավոր պարապմունքների գնալ, ավելի հղկել ու կատարելագործել իր ձայնային տվյալները: Ասում են՝ մեծ ապագա ունի: 

 

Հիրավի, սխալված չենք լինի, եթե ասենք, որ նրա անկրկնելի ձայնը հայկական երգարվեստում բացառիկ է, եթե ոչ՝ միակը: 

 

Լևոն Ազիզյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը: Այժմ սովորում է Երգի պետական թատրոնում, համատեղ այցելում է երգի մասնավոր դասերի: 

 

Ներկայացնում ենք նրա գեղեցիկ կատարումներից մեկը՝ Frank Sinatra-ի «My Way» երգի քավըր տարբերակը: