«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր Մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է իր իսկ մասին և նշել.
«Մոուրինյու մարդը փորձում է լինել Մոուրինյու մարզչի հակապատկերը: Նա փորձում է հանգիստ լինել: Կարող եմ տուն գնալ և ֆուտբոլ չնայել, չմտածել խաղի մասին: Իսկ կարիերայիս սկզբում չէի կարողանում այդպես անել: Կապի մեջ էի լինում օրը 24 ժամ: Այսօր ինձ ավելի հարմարավետ եմ զգում: Ավելի հանգիստ եմ դարձել: Հաղթանակն այլևս ինձ համար հավասար չէ լուսին գնալուն, իսկ պարտությունն էլ` դժոխք ընկնելուն:
Կարող եմ իմ հանգստությունը փոխանցել ինձ հետ աշխատողներին, իմ խաղացողներին: Նույն հավակնություններն ունեմ, ինչ որ ունեի նախկինում, աշխատանքի նկատմամբ նույն նվիրվածությունն ու պրոֆեսիոնալիզմն ունեմ: Բայց հիմա ավելի լավ եմ կառավարում էմոցիաներս»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է France Football-ը: