Twitter-ում վիրուսային ժողովրդականություն Է ձեռք բերել ԱՄՆ-ում բնակվող լատինամերիկացի մուսուլմանուհի Ռահմայի օգտահաշիվը, որը հրշեջի մասնագիտությունն Է ընտրել:
Աղջիկը լուսանկարվել Է հրշեջ մեքենայի ֆոնին եւ այն հրապարակել իր պրոֆիլում՝ կատարելով «Այո՛, ես հրշեջ եմ, շնորհակալություն հարցերի համար» գրառումը:
Երկու օրում Ռահմայի գրառումը հավաքել Է 11 հազարից ավելի ռեթվիթ եւ 40 հազարից ավելի լայք: Օգտատերերն աշխարհի բոլոր ծայրերից նրան հայտնել են իրենց հիացմունքն ու հարգանքը:
«Լատինուհի, մահմեդականուհի, առաջին հրշեջը, եւ ԱՄԵՐԻԿՈՒՀԻ… Այո՛: Դուք կշահեք: Ամերիկային ավելի շատ նման գեղեցկություն Է անհրաժեշտ»:
Ռահմայի գրառումն առանձնապես ոգեշնչել Է մահմեդական աղջիկներին: Նրանցից ոմանք խոստովանել են, որ աղջիկն իրենց երջանկացրել Է: Ռահմային նույնիսկ «թագուհի» եւ «կուռք» են անվանել:
Ավելի ուշ Ռահման խոստովանել Է, որնման հզոր աջակցություն չԷր սպասում: «Գուցե, աշխարհն այնքան Էլ վատը չԷ»,- եզրակացրել Է նա: