ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 24-ին, ժամը 13:08-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԿռԱԶ» մակնիշի ավտոբաքը (բեռնված 10 տոննա դիզվառելիքով) կողաշրջվել է, ինչի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք (մոտ 1,5 տոննա). տուժածներ չկան։

ժամը 13:27-ից մինչև 15:02-ը փրկարարները իրականացրել են հերթապահություն և տարածքի լվացման աշխատանքներ: