2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի կողմից Երևանի թիվ 3 ընտրատարածքում, որը ներառում է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները, որպես պատգամավորության թեկնածու՝ առաջադրվել է «Տիգրան Մեծի Արշակը»՝ Արշակ Արշակյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է Արշակ Արշակյանի և իր զինակից ընկերների հետ, ովքեր մեզ տեղեկացրին, որ այս ընտրություններում կանգնելու են իրենց ընկերոջ կողքին և գնալու են դեպի հաղթանակ:
««Ծառուկյան» դաշինքն այսօր մեծ վստահություն է ներշնչում, անձամբ Ծառուկյան Գագիկի առաջնորդությամբ և Դաշինքի մյուս համակիրների մասնակցությամբ, ես տեսնում եմ մեր ծրագրերի, մեր ընկերների թողած կիսատ գործի լուծման տարբերակները՝ այս դաշինքի շրջանակներում»,-մեզ հետ զրույցում ասաց Արշակ Արշակյանը:
Խոսելով խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի հնարավորությունների մասին, Արշակ Արշակյանն ասաց, որ ինքը համոզված է՝ եթե ընտրություններն արդար ընթանան, ժողովուրդն իր վճռական խոսքը կասի. այսօր ժողովրդի մեծամասնությունն առաջնահերթությունը տալիս է այս դաշինքին, նրա ներկայացուցիչներին:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.