Հայաստանում մարտի 27-ին, 28-ի գիշերը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 28-ի երկրորդ կեսին, 29-ի գիշերը շրջանների զգալի մասում, մարտի 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, օդի ջերմաստիճանը մարտի 27-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 28-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում մարտի 27-ին, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-31-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 28-ի օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը սպասվում է անձրև: