78 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ֆիդել և Ռաուլ Կաստրոյի կրտսեր քույրը՝ Ագուստինան: Այս մասին տեղեկացնում է Nuevo Herald-ը:
Ագուստինան նախօրեին մահացել է Հավանայում կողի կոտրվածքից հետո:
Nuevo Herald-ի փոխանցմամբ' Կուբայում դեռևս պաշտոնապես չեն հայտարարում Ագուստինա Կաստրոյի մահվան մասին:
Կաստրոները յոթ երեխաներ էին: Ներկայում կենդանի են երեքը' Ռաուլը, Խուանիտան և Մեքսիկայում ապրող Էմման: