«Ռուխ նովիխ սիլ» («Նոր ուժերի շարժում») կուսակցության առաջնորդ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին դարձել է հեռուստահաղորդավար: «Այլ Ուկրաինա» թոք-շոուն եթեր դուրս կգա ZIK հեռուստաալիքով:

«Մենք ZIK-ում տեսագրեցինք «Այլ Ուկրաինայի» առաջին ծրագիրը, եւ այն շատ սուր ստացվեց: Ամեն շաբաթ այս հաղորդմանը ես ձեզ կցուցադրեմ այնպիսի Ուկրաինա, որը ցույց չի տալիս ոչ մի ալիք»,- նշել է Սահակաշվիլին Facebook-ի իր էջում՝ հավելելով, որ թոք-շոուի առաջին թողարկումը տեսագրվել է մարտի 27-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: