ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական վարչությունից, հանդիպման նպատակն էր Երկարաձգվող վարկային գործիքի վերջնական ամփոփիչ վերանայումը:

Կողմերը քննարկել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, մասնավորապես, պետական պարտքի կայունությանն առնչվող հարցերը, որոնք ուղղորդում են պարտքի մակարդակի կայունությունն ու տնտեսական աճի ապահովումը: