Վերջին տվյալներով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չհաղթահարեց խորհրդարան մտնելու շեմը:

 

Այս կապակցությամբ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ռեյտինգային թեկնածու Անահիտ Բախշյանի հետ:

 

«Եթե չենք անցնում՝ չենք անցնում»,- Անահիտ Բախշյանն ահա այսպես մեկնաբանեց կուսակցության, այս պահի դրությամբ, խորհրդարան չմտնելու փաստը:

 

Նրա կարծիքով՝ ժողովրդի ընտրելու չափորոշիչները այսպիսին են. «Մեր ժողովուրդն ընտրում է իրեն հարստահարողին, շահագործողին, ճնշողին և իր բարեկեցությունը չապահովող ուժին»:

 

Սոնա Հարությունյան