Նովրուզ տոնի ընթացքում՝ մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության 8100 ուղևոր: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանից:

 

Ըստ այդմ՝ այս տարի աճել է իրանցի զբոսաշրջիկների աթիվը: Նախորդ տարվա մարտի 19-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 5300 իրանցի զբոսաշրջիկ:

 

2017 թվականին Իրանից դեպի Հայաստան իրանական ավիաընկերություններն իրականցրել են 80 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ, իսկ 2016 թվականին իրականացվել է 48 չվերթ: