Ինչպես գրում է starhit.ru-ն , ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կինը՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնան հերթական անգամ հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում: Նրան նկատել են մարտի 28-ին՝ Լոնդոնի օդանավակայանում: Ինչպես տեղեկացնում է լրատվականը, նրանք Լոնդոն են մեկնել տիկնոջ սիրեցյալի՝ գործարար Արթուր Օչերետնիի 39-ամյակը նշելու համար: