Այսօր ապրիլի 7-ն է՝ մայրության և գեղեցկության տոնը, տոնական թեմայի շուրջ ասուլիս էին կազմակերպել «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանը և 2016թ. առաջին «Վիցցե միսս Եվրոպա» Աննա Դեմիրխանյանը: Այս երկու կանայք էլ և՛ գեղեցկուհի են, և՛ մայրիկ:
Իրինիա Թովմասյանը խորհուրդ է տալիս հայ մայրիկներին՝ չբավարարվել մեկ երեխայով, այլ առնվազն ունենալ երեքը, չորսը. Եթե ուզում են իրենց երջանկությունը չեռապատկվի չքառապատկվի, ապա թող եզրափակվեն 1 երեխայով»,- ասում է գեղեցկուհի մայրը և նկատում՝ այսօր շատ են այն մայրիկները, ովքեր իրենց կյանքն այդպես են դասավորում, որպեսզի շատ երեխաներ ունենան, բայց միևնույն ժամանակ՝ կարիերա ունենան:
Աննա Դեմիրխանյանն էլ, թեպետ դեռ 1 երեխա ունի բայց լիահույս է՝ կունենա 4-ը. «Աշխատանքը, ակտիվ կյանքը, կարիերան՝ միմյանց լրացնում են և ես երջանիկ եմ, որ իմ աղջիկն իմ հաջողություններով հպարտանում է, եթե ես այդքան ակտիվ կյանք չվարեի, անընդհատ չզարգանայի, չաճեի, հնարավոր է՝ նա այդքան չհիանար ինձանով և չուզենար ինձ նմանվել: Այսօր, երբ նրան հարցնում եմ՝ մեծանաս՝ ի՞նչ ես ուզում դառնալ, ասում է՝ ես ուզում եմ դառնալ նկարչուհի և իմ մամայի նման»:
Մի հարցում երկու գեղեցկուհի մայրերն էլ համաձայն էին. պետք է հաշվի առնել անձնական հնարավորությունները և այնքան երեխա ունենալ, որքան որ կկարողանան պահել՝ թե՛ ֆինանսական առումով, թե՛ հոգատարության. չէ՞ որ յույրաքանչյուր երեխայի՝ անհրաժեշտ է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել և սխալ են այն բազմաթիվ դեպքերը, երբ ծայրահեղ աղքատության պայմաններում բազմաթիվ երեխաներ են ունենում և կասկածի տակ դնում այդ երեխաների ապագան: