Շղարշիկ գյուղի բնակիչը ինքնասպանություն է գործել՝ նախնական տվյալներով քացախաթթու խմելու միջոցով։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին հայտնեց Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղի համայնքապետ Հովհաննես Հարությունյանը: 

Գյուղապետը նշեց՝ ինքնասպան եղած կինը Շղարշիկ գյուղի 68-ամյա բնակչուհի Գյոզալ Հ.-ն է: Նրան տեղափոխել են Թալինի հիվանդանոց, որտեղ էլ ժամեր անց մահացել է: 

Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ ինքնասպանության փորձի պատճառը ծանր սոցիալական պայմաններն են եղել: Երբ հիվանդանոցում հարցրել են՝ ի՞նչն է ինքնասպանության փորձ անելու պատճառը, ասել է՝ «լավ կյանքից չէ»:

Նշենք, որ Թալինի բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին այսօր՝ ժամը 7.50-ին ահազանգ էր ստացվել, որ «սուր թունավորում՝ քացախաթթվով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին, ով ժամեր անց հիվանդանոցում՝ գիտակցության չգալով, մահացել է։ 

Սոնա Հարությունյան