2017 թ. ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ը Հերսոնիսսոսում (Կրետե, Հունաստան) տեղի կունենա շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը: Մրցաշարն անցկացվելու է երկու տարիքային խմբերում 50-ից բարձր և 65-ից բարձր: Հայաստանի հավաքականը մասնակցում է 50-ից բարձր մրցաշարին:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալու հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը, գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Գերմանիայում անցկացված շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրավել էր 2-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: