Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երեւանի Ավագանու խորհրդի թեկնածուների համամասնական ցուցակները:

Ինչպես ապրիլի 14-ին նիստի ժամանակ հայտարարել է ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանը' վաղը հանձնաժողովը նորից կհավաքվի, որպեսզի թեկնածուների միջեւ բաշխի եթերային ժամանակը:

Ընտրություններին առաջադրվել են իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունն ու երկու ըննդիմադիր ուժեր' «Ելք» դաշինքն ու «Երկիր ծիրանի» կուսկացությունը: Մասնակցությունից զերծ են մնացել այլ ակտիվ քաղաքական ուժեր' «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, «Հայկական վերածնունդ»-ն ու ՀՅԴ-ն:

ՀՀԿ-ից առաջին եռյակում են ներառվել Երեւանի գործող քաղաքապտ Տարոն Մարգարյանը, միջազգային գրոյսմասթեր Սմբաթ Լպուտյանը, Synopsys Armenia ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Ցուցակում են նաեւ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ինչպես նաեւ մայրաքաղաքի փոխքաղաքապետեր Կամո Արեյանն ու Վահե Նիկոյանը:

«Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ապա համապատասխանաար եռյակում են Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Խաժակյանը: 4-րդ տեղում է նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:

«Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը, նրան են հետեւում Մնացական Պարակշիեւն ու Սոնա Աղեկյանը: Առաջին տասնյակում է նաեւ ինժեներ, արեւային էներգիայի քարոզիչ Վահան Համազասպյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու խորհրդի ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Երեւանի ավագանու խորհրդի ընտրություննեերին մասնակցելու գրանցման համար անհրաժշտ էր մինչ սույն թվականի ապրիլի 9-ը ներկայացնել բոլոր փաստաթղթերը: Նախընտրական քարոզարշավը տեղի կունենա ապրիլի 21-ից մայիսի 12-ը ներառյալ:

Ըստ ընտրությունների` ավագանու Խորհուրդը կընտրի մայրաքաղաքի քաղաքապետին: Որպես քաղաքապետի թեկնածու' հանդես են գալիս համամասնական ցուցակի 1-ին համարի թեկնածուները