Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրեր առաջ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի տարեդարձն էր: Հոբելյարը ապրիլի 16-ին տոնել է իր 60-ամյակը՝ Մոսկվայի միլիոնատերերի ամենասիրելի վայրերից մեկում՝ Սաֆիսա ռեստորանում:

Արա Աբրահամյանի 60-ամյակի տոնական երեկույթին ներկա են եղել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև ԼԴՊՌ կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին: