Կառավարության այսօրվա նիստում Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր ճանապարհաշինությանը և միասնական երթուղային ցանցին: «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ճանապարհային և տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ: Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների առկա վիճակը պահանջում է ակտիվ միջամտություն և լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ: Խիստ անհրաժեշտ եմ համարում նաև հանրապետությունում երթուղային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը: Տվյալ խնդիրների շուրջ վերջերս քննարկումներ ենք ունեցել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում՝ իմ այցի ընթացքում», – նշեց նա:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում.