Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված' ապրիլի 23-ին և 24-ին Երևան քաղաքում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում.
✔ ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին, ֆրանսիայի հրապարակից ջահերով երթի մեկնարկի կապակցությամբ' Բաղրամյան պողոտան, Կիևյան փողոցը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող հատվածները:
✔ ապրիլի 24-ին, առավոտյան ժամը 6:30-ից մինչև 23:00-ը' Լենինգրադյան-Աթենք փողոցների խաչմերուկից' Աթենքի փողոցը մինչև Աթենքի փողոց-Իսակովի պողոտա և Հրազդանի կիրճից դեպի Իսակովի պողոտա հատվածները: