Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատության հրապարակից մեկնարկել է ավանդական դարձած ջահերով երթը: Հազարավոր երիտասարդներ ՀՀ-ից և Սփյուռքից, և պարզապես քաղաքացիներ շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ՝ ճանապարհին երգելով ազգային-ազատագրական երգեր: Նրանք վանկարկում էին «ճա-նա-չում», «հա-տու-ցում»:
Մինչ երթի սկսելը մասնակիցները ծափահարություններով, վառեցին Թուրքիայի դրոշը: