Աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք Երեւանում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում, հիշատակի արարողություն է: Ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին այցելում են Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: