ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ից 27-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովին:

Համաժողովի շրջանակներում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ: