Պատգամավոր Նաիրա Կարապետյանի' ելույթը ԵԽԽՎ նստաշրջանի Ժամանակ:
Մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին վերաբերող ցանկացած թեմա բավականին կարևոր է, և անհրաժեշտ է այն պահել ուշադրության կենտրոնում: Մենք պետք է ընդգծենք Ինտերպոլի դերը իբրև արդյունավետ միջոց հանցագործակցության դեմ պայքարում միջպետական և միջազգային համագործակցության համար:
Սակայն կա մի խիստ կարևոր հարց, որ պետք է շատ հստակ ձևակերպել. Ոչ մի երկիր իրավունք չունի չարաշահելու ինտերպոլի համբավն ու անունը' սեփական նպատակների իրականացման համար, հատկապես քաղաքական նկատառումներով:
Զեկույցման մեջ ինտերպոլի չարաշահման ճշմարիտ օրինակներ են բերվում: Եվրոպայի խորհրդի որոշ անդամ պետություններ փորձել են խախտել Ինտերպոլի կանոնակարգի հոդված 3-ը, որով արգելվում է Ինտերպոլի միջամտությունը քաղաքական, կրոնական կամ ռասիստական բնույթի գործերին:
ԵԽ անդամ Ադրբեջանը Ինտերպոլի անունը օգտագործում է նման դեպքերի համար, և կցանկանայի ձեզ ներկայացնել մի քանի այդպիսի դեպքեր: Օրինակ, Ադրբեջանը վերջերս դիմել է Բելառուսին' բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձեռբակալելու համար: Լապշինի հանցագործություններից է Ադրբեջանի իշխանությունների քննադատությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցելությունը, մի հանրապետություն, որ մեկ քառորդ դար առաջ օրինականորեն հռչակել է իր անկախությունը, առանձնացել է Խորհրդային Ադրբեջանից: Մինչ Ինտերպոլը, ինչպես հետագայում պարզվեց, մերժել է Լապշինի մասին Ադրբեջանի դիմումը, բլոգերը, որ հանդիսանում է Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, այնուամենայնիվ ձեռբակալվեց և արտահանձնվեց Բաքու:
Եվ այս ամենը օրինականացնելու համար, Բելառուսի նախագահը իր և իր ընկերոջ' Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունները հիմնավորեց Ինտերպոլի պահանջով: Այս օրինակը շատ հստակ է նկարագրում Ինտերպոլի համբավի և անվան չարաշահումը, և այս ամենը առանց որևէ պատասխանատվության չարաշահողի համար:
Ինտերպոլի չարաշահման այս անպատժելիության հետևանքն էլ ավելի ծիծաղելի է . Լապշինի արտահանձնման դեպքից 2 շաբաթ անց Ադրբեջանը միջազգային հետախուզում հայտարարեց Եվրախորհրդարանի 3 պատգամավորների, ովքեր Սահմանադրական հանրաքվեի դիտարկման համար այցելել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
Կան ավելի զավեշտալի դեպքեր ևս, ինչպես, օրինակ, հնագետները հետախուզվում են Ադրբեջանի կողմից իրենց մասնագիտական հետազոտությունը անելու համար։
Ես իրոք ուզում եմ հավատալ, որ մեր համատեղ ջանքերը կտան իրենք պտուղները, և այնպիսի կարևորագույն կազմակերպությունը, ինչպիսինն է Ինտերպոլը, որոշ երկրների կողմից չի վերածվի քաղաքական հերթական հարթակի։