«Ռեալ Սոլթ Լեյք»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն իր թիմակիցների, ակումբի մյուս աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:

Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:

«Մենք ցեղասպանություն տեսած ազգ ենք: Մեր հաղթանակն ապրելն է: «Խոստումը» մեծ ֆիլմ է ցեղասպանության իրականության մասին, որը տեղի է ունեցել 102 տարի առաջ: Սա բոլորի համար մեծ հնարավորություն է՝ իրականություն տեսնելու համար:

Սա շատ կարևոր է հայերիս համար, քանի որ մենք միշտ պայքարել ենք ցեղասպանության ճանաչման համար»,- ասել է Մովսիսյանը: