Մենք ներկայացրել ենք ձեզ նախընտրական մի ծրագիր, որը նախորդ 4 տարիների «Ավելի լավ Երևան»-ի շարունակությունն է: Այս մասին այսօր Նոր Մարաշ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ, ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը:

 

«Մանկապարտեզների, մյուս կառույցների աշխատակիցների համար պարտադիր առողջապահական ապահովագրում ենք առաջարկել: Առավելություն, արտոնություններ են տալու սիրիահայերին, ինչ հնարավոր է մեր կողմից իրականացնելու ենք: Մենք ունենք սոցիալապես անապահով խավի խումբ և փորձում ենք նրանց աջակից լինել, նրանց դարդով ապրել, նրանց խնդիրները դարձնել մեր խնդիրները»,- ասաց Տարոն Մարգարյանը:

 

Վերջինս հիշեցրեց, որ իր պաշտոնավարման տարիներին կապիտալ վերանորոգվել են Նորք Մարաշի մանկապարտեզները, հիմնարար վերանորոգվել են Մշակույթի դպրոցը, սպորտ դպրոցը, հիմնվել է Շախմատի դպրոց, որտեղ անվճար են սովորում երեխաները: