Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ թուրքական բանակը նոր հարվածներ կհասցնի Իրաքում և Սիրիայում քուրդ ապստամբների դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է The Associated Press-ը:
«Մենք ստիպված կլինենք շարունակել (մեր հարձակողական գործողությունները): Մենք չենք կարող հայտնել մեր ժամանման ամսաթիվը և ժամանակը: Բայց նրանք կիմանան, որ թուրքական բանակը կարող է գալ»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «վերջ դնել» ԱՄՆ-ի կողմից սիրիացի ընդդիմադիրներին աջակցությանը: Էրդողանը նշել է, որ ինքը մտադիր է այդ հարցը քննարկել հաջորդ ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը:
Քուրդ ապստամբների և թուրքական բանակի պայքարը սրվել է, երբ թուրքական բանակն ապրիլի 25-ին հրետանային հարձակման է ենթարկել քրդերի դիրքերը, որոնց Անկարան համարում է Քրդական աշխատավորական կուսակցության համակիրները: Դրանից հետո թուրքերը Ռաքո շրջանում ևս հարձարկվել են քրդերի դիրքերի վրա: