Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Կիևում կայացել է «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի առաջին փորձը, որտեղ ելույթ է ունեցել նաև Հայաստանը ներկայացնող Արծվիկը:
ԶԼՄ ներկայացուցիչների կողմից Արծվիկի ելույթը լավագույնն է ճանաչվել: Եռյակում են հայտնվել նաև Մոլդովան և Կիպրոսը:
Հիշեցնենք, որ մրցույթն աս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում՝ «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո: