Եվրասիական տնտեսական միության ձևավորման հիմնական սկզբունքը հանդիսանում է անդամ երկրների հավասար ներկայացվածությունը: Այս մասին ասաց Եվրասիակ ան տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով'փոքրիկ Հայաստանը կամ Ղրղզստանը ունեն նույնքան ձայներ, որքան Ռուսաստանը կամ ԵՏՄ մյուս անդամ երկրները:
«Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ներկայացված է 2 նախարարով, ինչպես ԵՏՄ անդամ բոլոր երկրները: Բոլոր անդամ երկրներն ունեն հավասար ձայներ: Ավելին՝ մեր երկրները Միությունում որոշումների կայացման հարցում ունեն քվեի իրավունք: Այն նշանակում է, որ մենք գործ ունենք հավասար իրավունքներ ունեցող անդամներով Միության հետ: Սա սկզբունքայնորեն կարևոր հանգամանք է, ինչով էլ ԵՏՄ-ն տարբերվում է ԵՄ-ից»,- ասաց Տիգրան Սարգսյանը: