Ամերիկյն Մեկիլտեո քաղաքում Piper PA-32 մեկ շարժիչանոց ինքնաթիռը ընկել է ծանրաբեռնված մայրուղու վրա: ABC News-ի փոխանցմամբ` ընկնելիս ինքնաթիռը կտրել է էլեկտրական լարերը, հրկիզվող բենզինը թափել է ավտոմեքենաներից մեկի վրա:
Տեղի ոստիկանության փոխանցմամբ՝ վթարի հետևանքով զոհեր և լուրջ վնասվածքներ ստացողներ չկան: