Վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այսօրվա նիստի ընթացքում նորից անդրադարձավ «Մաքուր Երևան» ծրագրին՝ հանձնարարելով Տարածքային զարգացման և ներդրումների նախարար Դավիթ Լոքյանին՝ մշակել հատուկ գործիքակազմ աղբահանության գործընթացի վերաբերյալ, որի շուրջ տարվող աշխատանքները վարչապետն անբավարար գնահատեց: «Անում ենք այնպես, որ մայիսի 20-ը հայտարարվի համաքաղաքային շաբաթօրյակի օր: Բայց իսկական շաբաթօրյակ ենք անում, պարո՛ն նախարար, ոչ թե դեկորատիվ: Շաբաթօրյակին պետք է աշխատի համապատասխան տեխնիկա, աղբահանող մեքենաներ, որ չստացվի՝ դեկորատիվ աշխատանք ենք անում»: 


Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին հանձնարարեց մաքսիմալ պատրաստվել շաբաթօրյակին։

 

«Մտածե՛ք, ձևակերպե՛ք, որ դեկորատիվ չլինի, դպրոցի բակը մաքրեն և այլն», - ասաց Կարեն Կարապետյանը։