Երբ Ադրբեջանը առաջ է քաշում հաջող նախաձեռնություն, Հայաստանը արշավ է սկսում դրա դեմ, և Փոլադ Բյուլբյուլօղլուի թեկնածության առաջադրումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում չի դարձել բացառություն, հայտարարել է ՄԱԿ-ում կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության հարցերով Ադրբեջանի դեսպան Անար Քերիմովը: Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
«Փոլադ Բյուլբյուլօղլուն արդեն անցել է հարցազրույցը, պատասխանելով Գործադիր խորհրդի անդամների հարցերին: Իհարկե, նրանք փորձում են արշավ տանել Ադրբեջանի դեմ: Սակայն այդ հակաքարոզչությունը մեզ չի հարկադրի հրաժարվել առաջադրված նպատակից, մենք կշարունակենք մեր թեկնածուի արշավը և գործունեությունը, որը մենք տանում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում»,- ասել է Քերիմովը լրագրողներին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսը կազմակերչպության ղեկավարի պաշտոնում թեկնածուին կհաստատի 2017 թվականի հոկտեմբերին: