ԵԼՔ դաշինքից քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Արշակունյաց պողոպա և Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկից ուղիղ միացմամբ հայտարարել է, թե արդեն կես ժամ է՝ խցանման մեջ է։

 

«Ինչ-որ մեկը որոշել է երթևեկությունը փոխել և հոնքն ուղղելու փոխարեն՝ աչքն էլ է հանել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե տպավորություն է, որ քաղաքային իշխանություններն ամեն ինչ անում են, որ նոր խնդիրներ ստեղծեն բոլորի համար։