ԵԼՔ դաշինքի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը վստահեցնում է, որ ԵԼՔ դաշինքն ընտրություններից հետո անպայման ուսումնասիրելու է ձայներ հավաքագրող ուսուցիչների ձայնագրությունները, քանի որ դա ապօրինի գործողություն է որակվում՝ ըստ Հանրակրթության մասին օրենքի: Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

 

Ըստ Անահիտ Բախշյանի՝ Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի քաղաքապետ, քաղաքապետարանում կրթության վարչության պետը երբեք կուսակցական չի լինի: «Տեսե'ք, Գայանե Սողոմոնյանը հունվարին իր կուսակցական պատկանելությունը սառեցրեց, հիմա սկսեց նորից տաքացնել: նման դեպքերը պետք է բացառել»:


Խոսելով կրթության ոլորտում արվածի և չարվածի մասին՝ Անահիտ Բախշյանը նշեց, որ թեև քաղաքապետարանը առաջխաղացում է որակում այն, որ մանկապարտեզներում երեխաներին հերթագրելու համար առաջարկում են օնլայն հերթագրման տարբերակ, բայց հաչցը, թե ինչու այդ ցանկը չի հրապարակվում քաղաքապետարանի կայքում, շարունակում է մնալ չլուծված. «Եթե այդ ցուցակներում հերթագրումներն ըստ փողի և ծանոթ-բարեկամի չեն կատարվում, ինչո՞ւ դրանք չեք հրապարակում կայքում, որպեսզի ծնողների և լրագրողների համար դա թափանցիկ լինի: Չեք անում, որովհետև արդար չի»:


2012 թվականին, երբ քաղաքապետ էր Տարոն Մարգարյանը, Երևան քաղաքում օտարվել և փակվել են մանկապարտեզի շենքեր, շենքի գույքն էլ տրվել է տնտեսվարին ի պահ: «Էլ ինչպես են քաղաքապետարանի աշխատակիցները  հայտարարում, թե իրենց օրոք որևէ մանկապարտեզի շենք չի օտարվել: Օտարում են, հետո ասում են շենք չկա, որ երեխաները հաճախեն դպրոց»: 


Անահիտ Բախշյանը նշեց, որ չի հասկանում, թե դպրոցների օպտիմալացման շղարշի տակ երկրի անվտանգությունը սևեռելու այդ գաղափարին ինչու ծնվեց: «Հիմա, եթե վարչապետը հստակեցնի, թե որ շրջանների 20 դպրոցները պետք է փակվեն և ինչու, գուցե ինչ-որ կերպ հասկանանք: Վարչապետի երեկվա հանձնարարականը շատ լուրջ մտահոգություն է առաջացրել»:


Վերջինս նաև հավելեց, որ փոխանակակ զարգացնեն գյուղերը, մտածում են դպրոցներ օպտիմալացնելու և կրճատումների մասին. «Այն գյուղը, որը դպրոց չունեցավ, կփակվի»,-նշեց Անահիտ Բախշյանը:

 

Վերջինս նաև խոսեց ուսուցիչների աշխատավարձերի մասին՝ շեշտելով, որ այն աշխատավարձը, որն այսօրվա ուսուցիչն է ստանում, նսեմացնող է:


Աղավնի Սուքիասյան