ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը չի մասնակցել ''Ժառանգության'' առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, քանի որ մի քանի օր առաջ է վիրահատվել: Սակայն նա նշեց, որ ինքը կմիանա այդ շարժմանը, որովհետեւ ժողովուրդն է Հովհաննիսյանի կողքին: Այս մասին Միքայելյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: ''Բոլոր միջոցներն իշխանափոխության այսօր արդարացված են, ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է դուրս եկել պայքարի, այլև ժողովուրդը'',-ասաց նա: Վերջինս վստահ է, որ այս պայքարը երկարատև է լինելու: Հարցին, թե երկարատև պայքարի դեպքում հասարակությունը չի հուսահատվի, պատասխանեց. ''Ոչ, չի հուսահատվի, ժամանակի ընթացքում արդյունք կտա, ժողովուրդը չի կարա հուսահատվի'':
Միքայելյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է վերաբերում ՀԱԿ կուսակցության ստեղծմանը: ''Առանց մեկնաբանության'',-նշեց ՀԱԿ անդամը, սակայն շարունակեց. ''Իրենց պայքարն են տանում, այդ ձևով են ուզում տանել այդ պայքարը'':
Հարցին, թե արդյոք վիրավորական չէր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյսանի' ՀՀՇ-ը ''գեղի կլուբ'' անվանելը, Միքայելյանն ասաց. ''Այդ հարցը կտանք իրենց'': Միքայելյանը նաև չի պատրաստվում խորհուրդներ տալ Լևոն Տեր-Պետրոսյանին' միանալ Հովհաննիսյանի շարժմանը կամ չմիանալ, քանի որ ''Ես չպիտի Լևոն Տեր-Պետրոսյանին խորհուրդ տամ'',-ժպտալով ասաց Սասուն Միքայելյանը: