Ինչպես գրում է Газета.ру-ն, :ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Պեկինում անցկացվող «Մեկ գոտի, մեկ ուղի» ֆորումում, խոսել է նաև «Եվրատեսիլ-2017» մրցույթի մասին:

 

Հարցին՝ ինչու ռուսական ալիքները չցուցադրեցին մրցույթը, ՌԴ նախագահը պատասխանել է. «Նրանք, ովքեր ցանկացել են դիտել, միշտ կարողացել են անել դա համացանցում»:

 

Մեկնաբանելով ռուս մասնակցի' մրցույթին չմասնակցելու որոշումը' Պուտինը նշել է. «Կարծում եմ' ճիշտ են վարվել»:

 

«Կիևյան իշխանությունները ունակ չեն նման միջոցառումներ անցկացնել»,- հավելել է նա: