ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից նկատվել է լարվածության աճ. «Լարվածությունը սովորականից ավելի է, հակառակորդը դիմում է սադրիչ գործողությունների, հայկական կողմը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների»:

 

Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հայկական կողմը հարձակվողական որևէ գործողություն չի իրականացնում. «Մեր կողմից իրականացվող գործողությունները կրում են պաշտպանվողական բնույթ»:


Հիշեցնենք, որ ըստ ՊԲ հաղորդագրության՝ այս գիշեր հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 82 (4 արկ) և 120 միլիմետրանոց ականանետեր (17 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 (4 արկ) և 82 միլիմետրանոց ականանետեր (15 արկ) ու հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ):