6-րդ գումարման ԱԺ-ն այսօր շարունակում է աշխատանքները: Անդրանիկ նիստը կայացավ մայիսի 18-ին. այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեցին փոխնախագահներին: ԱԺ փոխնախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել էր Էդուարդ Շարմազանովի և Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը: Ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքը ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Միքայել Մելքումյանի թեկնածությունը: