04:38
Վոլոդյա Ավետիսյանն ազատ է արձակվել. նա կառավարության շենքի դիմաց էր

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը հայտնում է՝ Ավետիսյանն ու ընկերները իրենց հետ պաստառներ էին բերել «Արդարադատությունից արդարադատություն» գրառումներով։ Նրանք հանդիպում էին պահանջում Արդարադատության նախարարի պաշտոնակատարի հետ՝ բարձրաձայնելու ՔԿՀ-ներում առկա խնդիրների մասին, ինչպես նաև վաղաժամկետ ազատ արձակման համակարգի չգործելու հարցը։

 

Լրագրողների հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ այսօր գիշերելու է կառավարության շենքի դիմաց և կոչ է անելու ժողովրդին՝ դուրս գալ փողոց և պահանջել իշխանափոխություն։ «Բացի վաղաժամկետ ազատման պահանջից, նաև պայքարելու եմ այս իշխանությունների դեմ: Հետագա քայլերի հետ կապված ժամանակը ցույց կտա: Ես շատ բան եմ մտածում, հո ամեն բան չե՞մ արտահայտելու»։

 

Հարցին՝ կառավարություն է փոխվել, կառավարությանը չի՞ ուզում ժամանակ տալ, որպեսզի աշխատի, հետո հեղափոխության քայլեր իրականացնի, ազատամարտիկը պատասխանեց.

 

«Հայաստանում ոչ մի բան չի փոխվելու. Պողոսը գնում ա Պետրոսն ա գալիս: Ես չեմ հավատում, որ ժողովուրդը ՀՀԿ-ին ընտրել է, որովհետև դա եղել է կաշառքով, վախանցելով»:


Վոլոդյա Ավետիսյանը հարց ուղղեց կառավարությանը. «Հայաստանի Հանրապետությունն Արդարադատության նախարար ունի՞, թե՞ չէ: Թող գան, պատասխան տան, որ 2 տարի գերի եմ եղել, վաղաժամկետ կարող էի ազատվել 2015 թվականին»:



Նրա խոսքով՝ ինքն օրինապահ դատապարտյալ է եղել, իսկ կառավարությունն առանց ամաչելու՝ խոսում է օրենքներից:

 

Նշենք, որ այսօր՝ մայիսի 25-ին, Ավետիսյանն ազատ է արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ-ից։ 2013թ. սեպեմբերին կալանավորված եւ 2014-ի ամռանը 6 տարվա ազատազարկման դատապարտված Ավետիսյանը վերջին համաներման արդյունքում է ազատ արձակվել:

Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս