Թբիլիսիում բացվել է տարածաշրջանային էներգետիկ գագաթնաժողովը, որտեղ քննարկվելու են հարցեր՝ կապված տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքի հետ, որն անհրաժեշտ է առեւտրի աջակցման եւ էլեկտրաէներգիայի անվտանգ մատակարարման համար: Եվրոպական էներգետիկական միավորման ղեկավարման ներքո նախատեսված բարեփոխումներին նվիրված միջոցառումը բացել Է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: «Տարածաշրջանային էներգետիկ գագաթնաժողովը էլեկտրաէներգիայի անդրսահմանային առեւտրին նվիրված գագաթնաժողովի եւ անցյալ տարի անցկացված միջոցառումների շարունակությունն է»,- նշել Է նա:
Միջոցառմանը մասնակցում է Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Վրաստանում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի դեսպանները, Վրաստանի կառավարության, մասնավոր ու պետական Էներգետիկական ընկերությունների, միջազգային կազմակերպությունների եւ գիտական շրջանների ներկայացուցիչներ: Գագաթնաժողովին Հայաստանից մասնակցում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
«Գագաթնաժողովին խոսել եմ էներգետիկ զարգացման համար տարածաշրջանային առևտրի կարևորության մասին, ինչպես նաև այն մասին, որ անհրաժեշտ է երևան բերել արգելքները, որոնք խոչընդոտում են միջսահմանային առևտրին: Ես նաև ներկայացրել են Հայաստանի էներգետիկ ոլորտը, ձեռբերումները, ինչպես նաև ընթացիկ ու առաջիկա ներդրումային ծրագրերը, շուկայի ազատականացման գործընթացը»,-նշել է Հայկ Հարությունյանը:
Գագաթնաժողովի շրջանակներում, մասնավորապես, քննարկվելու են ենթակառուցվածքային գերակայությունների որոշման եւ ֆինանսավորման հետ կապված հարցեր:
Ինչպես նշում Է Sputnik-ը, միջոցառումն անցկացվում Է Վրաստանի Էներգետիկայի նախարարության, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Կառավարում զարգացման համար» նախագծի (G4G) եւ Արեւելյան գործընկերության երկրներում Էներգետիկայի ոլորտի զարգացման Եվրամիության ծրագրի՝ EU4Energy-ի աջակցությամբ: