Բանահավաք Անդրանիկ Մանուկյանը պարգևատրվել է երախտագիտության մեդալով։ Նախագահի նստավայրում այսօր՝ մայիսի 28-ին, տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը:Նախագահ Սերժ Սարգսյանը տոնի առթիվ պետական պարգևներ եւ կոչումներ է շնորհել մի խումբ անձանց։
Այսպես` երախտագիտության մեդալով պարգեւատրվել է բանահավաք, երգիչ, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Քյարամի Մանուկյանը` մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար: