ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր շարժական հեռախոսի համարը տվել է աշխարհի ղեկավարներին եւ նրանց հորդորել՝ իրեն զանգահարել ուղղակիորեն: Այդ մասին գրել է Associated Press-ը:

 


Գործակալությունն ընդգծում է, որ «Թրամփի անսովոր հրավերը խախտում է դիվանագիտական արարողակարգը եւ մտահոգություն է հարուցում ԱՄՆ-ի գլխավոր հրամանատարի հաղորդակցուղիների անվտանգության եւ գաղտինության ռեժիմի վերաբերյալ: Ամերիկացի նախկին եւ գործող պաշտոնյաների տեղեկատվությամբ՝ Թրամփն առաջարկել է շարժական հեռախոսով իր հետ կապվել Մեքսիկայի եւ Կանադայի ղեկավարներին:
Միայն Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն է օգտվել Միացյալ Նահանգների ղեկավարի առաջարկությունից:

 


Ֆրանսիացի պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը նաեւ հեռախոսահամարներ է փոխանակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: