Ախալցխայի փոքր Պամաճի «От Мартина» սեփականատիրոջ տունը թալանել են: Գողացել են կենցաղային տեխնիկա, գումար և թանկարժեք ալկոհոլային խմիչքներ:
«От Мартина» սեփականատիրոջ հայրը՝ Մարտին Պապոյանը ասում է, որ փոքր Պամաճում տունը թալանել են հավանաբար մայիս ամսվա վերջում, երբ նա գտնվում էր Երևանում:

 

Մարտին Պապոյանը գյուղ վերադարձել է մայիսի 29-ին: Տուն վերադառնալիս նա հայտնաբերել է, որ տնից կորել է հեռուստացույցը, միկրոալիքային վառարանը, թանկարժեք ալկոհոլային խմիչքները և 5 000 ԱՄՆ դոլար, որը գողացել են դրամապանակի և վարորդական վկայականի հետ միասին: Այս մասին գրում է akhaltskha.net-ը
Նրա խոսքով՝ դռները և պատուհանները վնասված չեն: Մարտին Պապոյանն ասում է, որ նման բան երբեք չի պատահել և նա ոչ մեկի վրա չի կասկածում: Նա հիմնականում Երևանում է ապրում և ամռանը գալիս է Վրաստան: Ոստիկանությունը դեռ չի կարողացել հայտնաբերել գողերին:

 


Ֆիրմա «От Мартина»-ի սեփականատերը իր բարեգործությունների շնորհիվ մեծ հեղինակություն է վայելում Ախալցխա քաղաքի ու շրջանի հայության շրջանում եւ այդ իսկ պատճառով՝ դժվար է պատկերացնել, թե ով կարող էր իրականացնել դա:
Հարկ է նշել, որ ըստ մարդկանց խոսակցությունների՝ վերջին ժամանակներում հարեւան գյուղերում եւս գրանցվել են գողության դեպքեր, ինչը շատ է մտահոգում տեղի բնակիչներին: