Շրի Լանկայի Ակուրես քաղաքի բնակիչները կապել են ավելի քան 4,5 մետր երկարությամբ կոկորդիլոսին եւ կենդանուն հանձնել վայրի բնության պահպանության տեղական դեպարտամենտին: Պատահածի տեսագրությունը հունիսի 5-ին հրապարակել են Hiru News նորությունների պորտալի YouTube-ալիքում: Երկու օրում հոլովակը դիտել են ավելի քան 24 հազար անգամ:
Ինչպես նշում է Hiru News-ը, գիշատչին նկատել է տեղի գյուղերից մեկի մի բնակչուհի եւ կենդանու մասին հայտնել համագյուղացիներին: Դեպարտամենտի աշխատակիցները, որոնց հանձնել են կոկորդիլոսին, նրան պետք է բաց թողնեին բնակության հարազատ միջավայր: