«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները շարունակվում են ԱԺ արտահերթ նստաշրջանում:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանն այս նախագիծը որակեց շատ լուրջ քաղաքական սխալ, որը մեծ հարված է հասցնում Հայաստանի Հանրապետությանը, հետևաբար, նա այս նախագիծն անհեթեթություն համարեց:

«21 տարի առաջ ներդրված տեղական ինքնակառավարման համակարգն ամբողջությամբ վերաձուլման է ենթարկվում»,- իր մտահոգությունը հայտնեց պատգամավորը:

Վերջինս հիմական զեկուցող հարցրեց Վաչե Տերտերյանին հարցրեց՝ արդյոք լավ չի՞ լինի նույն տրամաբանությամբ Չարենցավան և Հրազդան քաղաքաներն էլ միացնել իրար, քանի որ այդ երկու քաղաքներն էլ շատ վատ են գոյատեւում: «Այս տրամաբանությունը քաղաքական լուրջ սխալի մասին է խոսում: Մեզ մոտ կայացավ տեղական ինքնակառավարումը, բայց չկայացրեցինք ռեգիոնալ կառավարումը: Դրա բացերը փորձում ենք համայնքների փնջերով փոխարինել»,-նշեց«Ծառուկյան» դաշինքի պատգամավորն, առաջարկելով վերացնել պետական կառավարման անհիմն մարմինները՝ մարզպետարանները և վերականգնել շրջանները. «Շրջանները թող ստանան ռեգիոնալ ինքնակառավարման մարմնի կարգավիճակ»